2026թ․ հունվար-մայիսին Հայաստան-Վրաստան առևտրաշրջանառությունն աճել է 49.4%-ով
Հայաստանից ներմուծումը գրեթե կրկնապատկվել է 5 ամսվա ընթացքում։

2026թ․ հունվար-մայիսին Հայաստան-Վրաստան առևտրաշրջանառությունն աճել է 49.4%-ով՝ հասնելով 421.5 միլիոն ԱՄՆ դոլարի։ Հայաստանից ներմուծումը գրեթե կրկնապատկվել է 5 ամսվա ընթացքում , գրում են վրացական ԶԼՄ-ները: Վիճակագրության համաձայն՝ հունվար-մայիսին Վրաստանը Հայաստանից գնել է 166.1 միլիոն ԱՄՆ դոլարի ապրանք։
Ներմուծող երկրների վարկանշային աղյուսակում Հայաստանը զբաղեցրել է իններորդ տեղը՝ 2.3%-ի մասնաբաժնով:
Ներմուծման նման աճը պայմանավորված է պղնձի և թանկարժեք մետաղների հանքաքարերի ծավալի աճով: Հայաստանից ամենաշատ գնված 10 ապրանքի վարկանիշային աղյուսակը հետևյալն է՝
Պղնձի հանքաքարեր և խտանյութեր՝ 105 միլիոն դոլար, 38,619 տոննա;
Թանկարժեք մետաղների հանքաքարեր և խտանյութեր՝ 13.4 միլիոն դոլար, 1,192 տոննա;
Ապակե շշեր և տարաներ՝ $8.7 միլիոն, 17,918 տոննա։
Մարդատար մեքենաներ՝ $6.1 միլիոն։
Էլեկտրաէներգիա՝ $2.9 միլիոն, 474 տոննա։
Կտրված ծաղիկներ և կոկոններ ՝ $2.6 միլիոն, 588 տոննա։
Սիգարներ և սիգարիլոներ՝ $1.5 միլիոն, 119 տոննա։
Բեռների տեղափոխման համար նախատեսված ապրանքներ՝ $1.5 միլիոն, 893 տոննա։
Թարմ կամ չորացրած խաղող՝ $1.2 միլիոն, 1,369 տոննա։
Վրացական լրատվամիջոցները նշում են նաև, որ Ռուսաստանի՝ հայկական ապրանքների ներմուծման արգելքից հետո Վրաստան կտրված ծաղիկների և կոկոնների ներմուծումն աճել է։ Նշվում է նաև, որ եթե նախկինում Հայաստանից թարմ ձուկ չէր ներմուծվում, ապա այժմ ներմուծվել է 139 հազար ԱՄՆ դոլարի ձուկ։
Վրաստանից Հայաստան արտահանումները նույնպես աճել են՝ կազմելով 255.4 միլիոն ԱՄՆ դոլար: Ամենաշատն արտահանվել են՝
Ավտոմեքենաներ՝ 32.5 միլիոն դոլար
Նավթ և նավթամթերք՝ 13 միլիոն դոլար
Ալկոհոլային խմիչքներ՝ 12.1 միլիոն դոլար
Բուլդոզերներ՝ 8.7 միլիոն դոլար
Լիմոնադներ՝ 7.5 միլիոն դոլար
Փաթեթավորված դեղամիջոցներ՝ 7.3 միլիոն դոլար
Ալյումինե ձողեր և պրոֆիլներ՝ 4.4 միլիոն դոլար
Օդորակման համակարգերի սարքավորումներ՝ 4.4 միլիոն դոլար
Գիպսից կամ դրա հիման վրա պատրաստված խառնուրդներից պատրաստված արտադրանք՝ 4.1 միլիոն դոլար
Ազոտական պարարտանյութեր՝ 4.1 միլիոն դոլար
Կարդացեք նաև
Էկոնոմիկա13 սեպտեմբերի 2026
Իրանն ու Հայաստանը պայմանավորվել են պարզեցնել մաքսային ընթացակարգերը և արագացնել բեռների անցումը սահմանին
Հայաստանն ու Իրանը պարզեցնում են սահմանային առևտուրը․ Նորդուզ–Մեղրի անցակետում նախատեսվում է «կանաչ» մաքսային միջանցքի ներդրում, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն և բեռնափոխադրումների արագացում։
Էկոնոմիկա11 սեպտեմբերի 2026
Գևորգ Պապոյանը կարևորել է հայկական ջերմոցային վարդի արտահանման մրցունակության բարձրացումը
Նախարար Պապոյանըկարևորել է նաև նոր շուկաներում հայկական արտադրանքի դիրքերի ամրապնդումը։
Էկոնոմիկա9 սեպտեմբերի 2026
Գևորգ Պապոյանը Դուբայում հանդիպել է DP World խոշորագույն ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Էսսա Քազիմի հետ
Հանդիպման ընթացքում ընդգծվել է Հայաստանի աշխարհագրական դիրքը, TRIPP ծրագիրը և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը: