Էկոնոմիկա
18 մայիսի 2026 • 07:34
2026թ․ ընթացքում գնաճը շարունակել է արագանալ՝ ապրիլին կազմելով 5,3 տոկոս․ ԿԲ
Նա հիշեցրեց՝ 2026-ի սկզբից աշխարհում ավելացել են անկայունություններն ու ռիսկերը՝ կապված Մերձավոր Արևելքի հակամարտության սրմամբ, էներգակիրների գների և դրանց տատանողական աճի, առևտրային ուղիների սահմանափակման հետ։

Հորմուզի նեղուցի խափանումներն ազդում են ոչ միայն միայն էներգակիրների, այլև գյուղատնտեսության համար էական նշանակություն ունեցող ապրանքների վրա, ուստի առկա է պարենային ապրանքների գների աճի ռիսկ, ինչը մասամբ սկսել է նյութականանալ։
Այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ ներկայացնելով 2026թվականի առաջին եռամսյակում առկա մարտահրավերներն ու հաստատված դրամավարկային քաղաքականության զեկույցը։
Նա հիշեցրեց՝ 2026-ի սկզբից աշխարհում ավելացել են անկայունություններն ու ռիսկերը՝ կապված Մերձավոր Արևելքի հակամարտության սրմամբ, էներգակիրների գների և դրանց տատանողական աճի, առևտրային ուղիների սահմանափակման հետ։ ՀՀ հիմնական գործընկեր երկրներում ևս դիտվում են տնտեսական աճի հեռանկարների հետագա վատթարացման և գնաճի միջավայրի զգալի ընդլայնման ռիսկերը։
Մասնավորաբար, տնտեսական աճն ԱՄՆ-ում վերջին եռամսյակում որոշակիորեն դանդաղել է՝ դրսևորելով զգալի տատանողականություն։ Եվրագոտում տնտեսական աճը շարունակել է թուլանալ։ Ռուսաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշները վկայում են առաջին եռամսյակում տնտեսական աճի դանդաղման և ներքին պահանջարկի զգալի թուլացման մասին։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը
«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Ապօրինի գույքի բռնագանձումից գոյացած միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին․ Փաշինյան
Կառավարությունը որոշել է՝ ուր կուղղվեն բռնագանձված ապօրինի գումարների տոկոսները
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան
Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը