2025 թվականն առաջին տարին է, երբ արտագաղթը դադարել է ՀՀ-ից և ներգաղթ է սկսվել.Փաշինյան
Փաշինյանը ՌԴ-ից ՀՀ քաղաքացիների հնարավոր արտաքսումները չի պայմանավորում հայ-ռուսական հարաբերություններով:

Նիկոլ Փաշինյան խոսել է հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլում Ռուսաստանի կողմից ՀՀ քաղաքացիների զանգվածային արտաքսումների մտահոգության մասին: Նա համոզմունք է հայտնել, որ այդ մտավախություններն անտեղի են, քանի որ առկա են համապատասխան կարգավորումներ, որոնք շարունակելու են գործել։
Փաշինյանն ասել է նաև, որ քարոզարշավի ժամանակ հանդիպում է բազմաթիվ մարդկանց, ովքեր վերադարձել են Ռուսաստանից և ասում են, որ ուրախ են, որ վերադարձել են ու մնալու են այստեղ:
«2025 թվականն առաջին տարին է, երբ արտագաղթը դադարել է Հայաստանի Հանրապետությունից և ներգաղթ է սկսվել»,-ասել է վարչապետը։
Փաշինյանն ընդգծել է, որ բոլոր երկրներն էլ արտաքսում են անօրինական հիմքով իրենց տարածքում գտնվող օտարերկրացիներին։
«Օրինական հիմքով գտնվողին չեն կարող դեպորտ անել, իսկ անօրինական հիմքով՝ ոչ միայն կարող են, այլև պարտավոր են»,ասել է նա։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: