18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ պարզվել է՝ ոսկին կեղծ է
Նույն օրը ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների կողմից Արտաշես Ա․-ն խարդախություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մարաշի բաժին։

Ապրիլի 8-ի խարդախության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժին է դիմել Երևանի բնակիչ 62-ամյա Լևոն Մ․-ն և հայտնել, որ մարտի 2-ին «ՀայԷկոնոմ» բանկի Իսահակյան փողոց 12 հասցեում գտնվող մասնաճյուղում Կոտայքի մարզի բնակիչ 18-ամյա Արտաշես Ա․-ն ձևակերպել է ոսկու գրավով վարկ, հաղորդում է Shamshyan.com–ը։
Լևոն Մ․-ն ոստիկաններին հայտնել է, որ բանկի համապատասխան աշխատակիցների կողմից կատարվել են լրացուցիչ ստուգումներ և պարզվել է, որ Արտաշես Ա․-ի կողմից գրավադրված ոսկին կեղծ է և պարունակում է այլ մետաղներ։
Նույն օրը ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների կողմից Արտաշես Ա․-ն խարդախություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մարաշի բաժին։
Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Կայքի տեղեկություններով՝ Լևոն Մ․-ն աշխատում է «ՀայԷկոնոմբանկում՝ որպես անվտանգության մասնագետ։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։