16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Այս մասին խոսել է ՆԳ նախարարը:

Կառավարության այսօրվա նիստին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը տեղեկացրեց, որ 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր։ Այս մասին տեղեկացնում է« Sputnik Արմենիա»-ն Իսկ ինչև 6 տարեկան անձանց համար` որպես անձը հաստատող փաստաթուղթ դիտարկվելու է ծննդյան վկայականը։ Միևնույն ժամանակ նախարարը տեղեկացրեց, որ 6–16 տարեկան անձանց համար կլինի կամարտահայտության սկզբունքով նույնականացման քարտ ունենալու հնարավորություն։
Ըստ Արփինե Սարգսյանի նույնականացման քարտերը կիրառվելու են ներպետական ընթացակարգերում, իսկ անձնագրերը դիտարկվելու են որպես ճամփորդական փաստաթղթեր:
Սարգսյանի խոսքով` աշնանը Հայաստանում ներդրվող նոր կենսաչափական անձնագրերը կարևոր դեր են խաղալու նաև վիզաների ազատականացման գործում։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։