14-ամյա տղան անհետացել է՝ գրություն թողնելով, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքից եվ ցանկանում է դառնալ ճգնավոր
29.07.2026թ. առավոտյան դուրս է եկել տանից առանց որևէ մեկին տեղյակ պահելու։

Փնտրվում է 14 տարեկան Վահե Ապիկյանը, ով դպիր է Երևանի Սբ Սարգիս եկեղեցում։ 29.07.2026թ. առավոտյան դուրս է եկել տանից առանց որևէ մեկին տեղյակ պահելու և չի վերցրել որևէ իր բացի եկեղեցական համազգեստից, անհետացել է գրություն թողնելով, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքից և ցանկանում դառնալ ճգնավոր: Այս մասին գրել է Թովմաս Առաքելյանը։
«Կարծում ենք, որ կայցելի որևէ եկեղեցի աղոթք կատարելու նպատակով և խնդրում ենք ձեզ տարածել Վահե Ապիկյանի կորած լինելու մասին տեղեկությունը, գտնելուն պես հոգ տանել նրա մասին և հայտնել սպասված լուրը ընտանիքի անդամներին։ Հայրիկ՝ Տիգրան Ապիկյան 093-99-56-28 Մայրիկ՝ Գայանե Իլինա 077-05-19-72 Եղբայր՝ Սարգիս Ապիկյան 033-30-56-16»,-գրել է նա։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։