Հասարակություն
27 օգոստոսի 2026 • 11:58
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։

Հայաստանի Հանրապետությունը շարունակում է ֆինանսական և սոցիալական աջակցություն տրամադրել խնամատար ընտանիքներին՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքն ու դաստիարակությունը ընտանեկան միջավայրում կազմակերպելու համար։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Այս պահին հանրապետության 115 խնամատար ընտանիքներում խնամք և դաստիարակություն է ստանում 271 երեխա։
-
Խնամատար ծնողներին պետության կողմից տրամադրվում է ամսական վարձատրություն՝ նվազագույն աշխատավարձի չափով, ինչպես նաև առանձին ֆինանսական միջոցներ՝ երեխայի կարիքների համար։
-
Հաշմանդամություն, առողջական խնդիրներ, դաստիարակության դժվարություններ ունեցող կամ հոգեկան տրավմայի ենթարկված երեխաներին խնամելու դեպքում տրամադրվում է 30% հավելավճար (նվազագույն աշխատավարձ + 30%)։
-
Խնամատար ծնող կարող են դառնալ ՀՀ-ում մշտապես բնակվող չափահաս քաղաքացիները։ Ծնողի և հոգեզավակի տարիքային տարբերությունը պետք է լինի 18-ից 50 տարի, ხოლო երեխային խնամքի հանձնելու պահին ծնողի տարիքը չի կարող գերազանցել 65-ը։
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։