10 մլն դրամ կտրամադրվի «Եռաբլուրում» հուղարկավորված զինծառայողների 8 ընտանիքների
Որոշման մեջ նշված է, որ փոխհատուցումը կտրամադրվի այն ընտանիքներին, որոնք իրենց միջոցներով և նախընտրած ձևով են պատրաստել ու տեղադրել շիրմաքարերի լրակազմերը կամ դրանց բաղադրիչները` տապանաքարերը։

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 9–ի նիստում որոշում կայացրեց, ըստ որի 2023 թ. սեպտեմբերի 19–20–ը հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված անձանց 8 ընտանիքների կտրամադրվի փոխհատուցում։
Որոշման մեջ նշված է, որ փոխհատուցումը կտրամադրվի այն ընտանիքներին, որոնք իրենց միջոցներով և նախընտրած ձևով են պատրաստել ու տեղադրել շիրմաքարերի լրակազմերը կամ դրանց բաղադրիչները` տապանաքարերը։
Նախնական հաշվարկներով` փոխհատուցումը կկազմի շուրջ 10 մլն դրամ:
«Դրամական հատուցում տրամադրելու վերաբերյալ առաջարկը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ եթե անգամ ընտանիքներն իրենց ցանկացած ձևով չբարեկարգեին գերեզմանները, այն պետք է իրականացվեր պետության կողմից և ծախսվեր գրեթե նույն գումարը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Կառավարությունից հայտնում են նաև, որ այն տապանաքարերը, որոնք ի սկզբանե նախատեսված էին այս ընտանիքների համար, սակայն չեն օգտագործվել և պահեստավորվել, կտրամադրվեն նոր հուղարկավորված զինծառայողների գերեզմանների բարեկարգման համար:
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։