1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար
Նշանակվել է ընդհանուր 1,700,000 ՀՀ դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար մի շարք շինարարական կազմակերպությունների նկատմամբ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը մայրաքաղաքում իրականացրել է վերահսկողական միջոցառումներ՝ օդի աղտոտվածության կանխարգելման, շինհրապարակներում փոշու արտանետումների նվազեցման, ինչպես նաև քաղաքացիների ահազանգերի հիման վրա։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից։
Հուլիսի 27-ից օգոստոսի 13-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգայցերի արդյունքում Երևանի տարբեր վարչական շրջաններում գործունեություն իրականացնող մի շարք շինարարական կազմակերպություններում՝ «ՄԵՏՏԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ, Արա Լևոնի Տեր-Մինասյանը, «ՊՈՍՏԵՌՈՒՄ» ՍՊԸ, «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ, «ԱՎԱ ՀՈԼԴԻՆԳ 2017» ՍՊԸ, «ՎԲ ԿՈՆՍՏՐԱՔՇՆ» ՍՊԸ, «360 ՊԱՆՈՐԱՄԱ» ՍՊԸ, «ՊՐԵՏՈՐ» ՍՊԸ, «ԲԻԴԵՔ» ՍՊԸ, «ԲԻՊԼԱՆ» ՍՊԸ, «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ և «ԶԵՅԹՈՒՆ ՍԱՌՑԱՐԱՆ» ԲԲԸ արձանագրվել են մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտումներ, մասնավորապես՝
- հղկման աշխատանքների ընթացքում չեն օգտագործվել փոշու արտանետումները բացառող սարքեր,
- օդի դրական ջերմաստիճանի դեպքում շինհրապարակները պարբերաբար չեն ջրվել,
- առկա ավազի կույտերը չեն եղել ծածկված անթափանց ծածկոցով,
- բացակայել են ցանկապատումները և այլ։
ԲԸՏՄ-ից հայտնում են, որ խախտումներով կատարվող աշխատանքներն անհապաղ դադարեցվել են: Արձանագրված խախտումների վերաբերյալ կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ, և իրավախախտների նկատմամբ կիրառվել են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ։
Տնտեսվարողների նկատմամբ նշանակված տուգանքների ընդհանուր չափը կազմել է 1,700,000 ՀՀ դրամ։
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։