ԶՈւ ԳՇ պետը զինծառայողների հետ հանդիպմանը կարևորել է զինված ուժերում առողջ բարոյահոգեբանական միջավայրի ձևավորումը
Զինծառայողներն ուղղել են իրենց հետաքրքրող հարցերը, ներկայացրել դիտարկումներ և առաջարկներ։

Հուլիսի 28-ին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը բանակային զորամիավորումներ կատարվող պարբերական այցերի շրջանակում եղել է N բանակային զորամիավորումում, որտեղ հանդիպել է ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Հանդիպման առանցքում եղել են ստորաբաժանումներում ծառայողական պատասխանատվության բարձրացման, կանոնադրական հարաբերությունների անշեղ պահպանման, ենթակաների նկատմամբ հրամանատարական հոգատարության և փոխադարձ հարգանքի մթնոլորտի ամրապնդման հարցերը։ Անդրադարձել են նաև զինված ուժերում բարոյահոգեբանական առողջ միջավայրի ձևավորմանն ու դրա պահպանման կարևորությանը։
ԶՈՒ ԳՇ պետը կարևորել է ծառայության ընթացքում կանոնադրական հարաբերությունների անշեղ պահպանումը՝ ընդգծելով, որ արատավոր երևույթների կանխարգելման հիմքում պետք է լինեն օրենքի և զինվորական կանոնադրությունների պահանջների խստիվ կատարումը, ծառայակիցների արժանապատվության նկատմամբ հարգալից վերաբերմունքը և յուրաքանչյուր զինծառայողի անձնական պատասխանատվությունը։
Զինծառայողներն ուղղել են իրենց հետաքրքրող հարցերը, ներկայացրել դիտարկումներ և առաջարկներ։
Նմանօրինակ այցերն ու հանդիպումները շարունակական բնույթ են ունենալու։
Կարդացեք նաև
Հայաստան29 հուլիսի 2026
Գեղաշեն գյուղում «Opel» է այրվել
Տուժածներ չկան
Հայաստան29 հուլիսի 2026
Շիրակի մարզում սպանության դեպք չի արձանագրվել, նվազել են համակարգչային հափշտակության դեպքերը․ Արփինե Սարգսյան
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ հուլիսի 22-ին Շիրակի մարզում ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքի արդյունքները
Հայաստան29 հուլիսի 2026
Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրին. Արփինե Հովհաննիսյան
Մի շարք այլ բնակավայրերում և հասցեներում արձանագրվել են ջրի կոշտության և ընդհանուր հանքայնացման նորման գերազանցող ցուցանիշներ