10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ:

Դատախազական ներգործության արդյունքում 2025 թվականի դեկտեմբերի 1-ից առ այսօր Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 12 հա մակերեսով գոտիներում՝ 78 հողատարածքներում, ապամոնտաժվել են 222 շենք-շինություններ:
Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, ընդգծելով, որ ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ:
Կառույցից հիշեցնում են, որ Սևանա լճի ափին օրենքի խախտմամբ կառուցված առանձնատները պետությանը վերադարձնելու նպատակով Դատախազությունը պետշահերի հայցեր է ներկայացրել իրավասու դատարաններ:
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած կինն ու երկու երեխաները տուժող են ճանաչվել
Իրավապահ մարմինն առայժմ հրաժարվում է ասել՝ արդյոք նրանք արդեն հարցաքննվե՞լ են: