Ժաննա Անդրեասյանն ընդունել է Եգիպտոսի նորանշանակ դեսպանին. քննարկվել են մշակութային եվ կրթական համատեղ ծրագրեր
Իր գործունեությունն է ներկայացրել նաև դոկտոր Սաֆաա էլ Նագգարը:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան Ամալ Աֆիֆիին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Եգիպտոսի համալսարանի նախագահ, հայագիտության պրոֆեսոր Մոհամեդ Ռեֆաատ ալ Իմամը եվ գրող, հեռուստահաղորդավար, դոկտոր Սաֆաա էլ Նագգարը:
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դեսպանին նշանակվելու կապակցությամբ եվ վստահություն հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը՝ մասնավորապես կրթության, գիտության, մշակույթի եվ երիտասարդության ոլորտներում:
Դեսպան Ամալ Աֆիֆիին հայտնել է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման ուղղությամբ առավելագույն ջանքեր ներդնելու պատրաստակամությունը եվ նախարարին է ներկայացրել առաջիկայում Եգիպտոսում նախատեսվող միջոցառումների ծրագիրը:
Նախարարն առանձնակի անդրադարձել է պատվիրակության կազմում ընդգրկված մտավորականների գործունեությանը՝ բարձր գնահատելով պրոֆեսոր Մոհամեդ Ռեֆաատ ալ Իմամի երկարամյա ներդրումը հայագիտության հանրահռչակման գործում.
-
Պրոֆեսորը երկար տարիներ աջակցել է Կահիրեի համալսարանի Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի գործունեությանը,
-
Ղեկավարել է արաբերեն հայագիտական «Արեգ» (AREG) ամսագրի խմբագրությունը, որն էական դեր է ունեցել արաբալեզու ընթերցողների շրջանում հայության վերաբերյալ գիտելիքի տարածման գործում։
Իր գործունեությունն է ներկայացրել նաև դոկտոր Սաֆաա էլ Նագգարը:
Հանդիպման ընթացքում նշվել է, որ կողմերը կարող են համագործակցել նաև Գրքի միջազգային փառատոնի շրջանակում՝ թարգմանական ծրագրերի իրականացմամբ: Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։