Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի ընթացքին
Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները նախարարին են ներկայացրել կատարվող աշխատանքները՝ շեշտելով, որ շինարարության որակն ապահովվում է մասնագիտական խիստ վերահսկողությամբ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ տեղում ծանոթանալու բարեկարգման երկրորդ փուլի շինարարական աշխատանքների ընթացքին։
Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։
Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները նախարարին են ներկայացրել կատարվող աշխատանքները՝ շեշտելով, որ շինարարության որակն ապահովվում է մասնագիտական խիստ վերահսկողությամբ։
Այս փուլի շրջանակում իրականացվում են հետևյալ հիմնական աշխատանքները.
-
Հավերժության տաճարի ևս երեք մույթերի (հուշարձանի խոնարհված սալերի) հիմնանորոգում,
-
Թանգարանային հատվածի նորոգում։
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման առաջին փուլն ավարտվել էր 2026 թվականի ապրիլին։ Այդ ժամանակ կատարվել էին հետևյալ ծավալուն աշխատանքները.
-
Շենքեր և մույթեր՝ հիմնանորոգվել էին հուշահամալիրի կենտրոնական, արևմտյան և արևելյան մասնաշենքերը, ինչպես նաև Հավերժության տաճարի մույթերը։
-
Ջրամեկուսացում և ջրահեռացում՝ կառուցվել էր ջրահեռացման նոր համակարգ, իրականացվել էր մույթերի ու հուշապատի հիմքերի ջրամեկուսացում։
-
Արտաքին հարդարում՝ փոխարինվել էին թիկնամասերի և կողաճակատների սալերը, տեղադրվել էր նոր սալահատակ, իսկ հուշապատի երկայնքով կառուցվել էր նոր ճեմուղի։
-
Կանաչապատում՝ բարեկարգվել էր հուշահամալիրի կանաչ տարածքը և հիմնանորոգվել ոռոգման ցանցը։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։