WTA. Էլինա Ավանեսյանը մեծ առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Ալինա Չառաևան, զբաղեցնում է 112-րդ տեղը:

Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) թարմացված դասակարգման աղյուսակում 47 աստիճան առաջընթաց է գրանցել և այժմ զբաղեցնում է 161-րդ տեղը։
Առաջխաղացմանը նպաստել է անցյալ շաբաթ 23-ամյա թենիսիստուհու աջող ելույթը Գերմանիայի Համբուրգ քաղաքում անցկացված WTA 250 շարքի մրցաշարում, որտեղ նա հասել էր մինչև կիսաեզրափակիչ:
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Ալինա Չառաևան, զբաղեցնում է 112-րդ տեղը:
WTA-ի առաջատարների տասնյակը
WTA-ի վարկանիշային ցուցակը շարունակում է գլխավորել բելառուս Արինա Սաբալենկան։ Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը․
-
Արինա Սաբալենկա (Բելառուս)
-
Ելենա Ռիբակինա (Ղազախստան)
-
Ջեսիկա Պեգուլա (ԱՄՆ)
-
Կորի Գաուֆ (ԱՄՆ)
-
Միրա Անդրեևա (Ռուսաստան)
-
Կարոլինա Մուխովա (Չեխիա)
-
Լինդա Նոսկովա (Չեխիա)
-
Իգա Շվյոնտեկ (Լեհաստան)
-
Ամանդա Անիսիմովա (ԱՄՆ)
-
Էլինա Սվիտոլինա (Ուկրաինա)
Կարդացեք նաև
Սպորտ28 հուլիսի 2026
Բաքվում ըմբիշ Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ է նվաճել
Սա հայ ընբիշների գրանցած հերթական հաջողությունն է։
Սպորտ28 հուլիսի 2026
Ըմբիշ Ջանես Նազարյանը կպայքարի ոսկե մեդալի համար
Ջանեսն անցկացրած 5 գոտեմարտում հաղթել է ընդհանուր 34-0 հաշվով:
Սպորտ28 հուլիսի 2026
Արման Ծառուկյանը մարզվում է Ծաղկաձորում
Ծառուկյանը մենամարտ կանցկացնի Երևանում