Բռնցքամարտիկ Ալիևի փախուստը Ստամբուլի մարզադահլիճից․ թուրք երկրպագուները նրա ուղղությամբ աթոռներ են նետել
Ստամբուլում թուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների միջև մենամարտն ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով

Նոյեմբերի 7-ի երեկոյան Ստամբուլում թուրք բռնցքամարտիկ Ումութ Չամքըրանի և ազգությամբ ադրբեջանցի, Ֆրանսիան ներկայացնող Մուրադ Ալիևի մենամարտից հետո զանգվածային ծեծկռտուք է սկսվել։
WBC Silver տիտղոսի համար նախատեսված 12 ռաունդանոց մենամարտում հաղթանակ է տարել Ալիևը։ Հաղթանակից հետո նրա՝ երկրպագուների ուղղությամբ արած ժեստը զայրացրել է ներկաներին։
Մի քանի երկրպագուներ ներխուժել են ռինգ և հարձակվել բռնցքամարտիկի վրա։ Իրավիճակն այնքան է սրվել, որ Ալիևը ստիպված է եղել հեռանալ ռինգից և լքել մարզադահլիճը։ Բախումների ընթացքում նրա ուղղությամբ նաև աթոռներ են նետել։
Միջադեպին միջամտել են անվտանգության աշխատակիցներն ու մարզիկների թիմերի ներկայացուցիչները։
Կարդացեք նաև
Սպորտ26 հոկտեմբերի 2026
Հարրի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր
Հարի Քեյնը նվաճել է ֆուտբոլի ամենահեղինակավոր անհատական մրցանակը՝ «Ոսկե գնդակը»՝ արժանանալով համաշխարհային ֆուտբոլի բարձրագույն գնահատանքին։
Սպորտ21 հոկտեմբերի 2026
«Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին». ըմբիշ Արսեն Հարությունյան
Ըմբիշ Արսեն Հարությունյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին
Սպորտ10 հոկտեմբերի 2026
Հայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղում․ ՀՖՖ
Մրցավեճի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 19:00-ին։