Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Վայք-Սարավան հատվածում. կան տուժածներ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Մայիսի 24-ին՝ ժամը 19։32-ին, Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Վայք-Սարավան հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 153-րդ կմ-ին բախվել են Mercedes մակնիշի մարդատար և երկու Iveco մակնիշի բեռնատար ավտոմեքենաներ. կան տուժածներ։
Փրկարարները Mercedes մակնիշի ավտոմեքենայի երկու տուժածի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, մեկ այլ տուժածի հիդրավլիկ գործիքների օգնությամբ դուրս են բերել արգելափակումից և ևս մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել Mercedes մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։