Վրաստանի խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորին ծեծի ենթարկելուց հետո քրեական գործ չի հարուցվել․ ԶԼՄ
Սա շատ բան է ասում այն մասին, թե ինչպես է այսօր աշխատում օրենքը Վրաստանում

Վրացական Javakhadze տելեգրամյան ալիքը հրապարակել է «Հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Գիգա Պարուլավայի լուսանկարը։ Վերջինս խորհրդարանի նիստի ժամանակ ծեծի էր ենթարկվել «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորների կողմից։
Նիստին ներկա են եղել վարչապետ Իրակլի Կոբախիձեն, գլխավոր դատախազը, ներքին գործերի նախարարը և Համայն Վրաստանի կաթողիկոսը։
Լրատվամիջոցը նշում է, որ միջադեպից հետո քրեական գործ չի հարուցվել, ոչ էլ վարչական հետապնդում է սկսվել, հրապարակային ներողություն ևս չի եղել։
«Սա շատ բան է ասում այն մասին, թե ինչպես է այսօր աշխատում օրենքը Վրաստանում։ Ոմանք կարող են հարձակվել լրագրողների ու ընդդիմադիրների վրա, թալանել բյուջեն, հովանավորել խարդախ քոլ-կենտրոնների գործունեությունը և անպատիժ մնալ։ Իսկ մյուսները 5-7 տարվա ազատազրկում են ստանում հանրահավաքներին մասնակցելու համար»,-գրում է ալիքը։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։