Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Տարածաշրջան
8 նոյեմբերի 2026 • 12:46

Ալիևը՝ Էրդողանի հետ հանդիպմանը․ «Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են»

Ալիևը կրկին ընդգծել է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական միասնությունն ու եղբայրական կապերի անխախտելիությունը։

Ալիևը՝ Էրդողանի հետ հանդիպմանը․ «Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են»
Նոյեմբերի 8-ին Շուշիում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Նրան դիմավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, երկու երկրների ղեկավարների համատեղ հայտարարության ընթացքում Ալիևն անդրադարձել է թուրք-ադրբեջանական հարաբերություններին՝ ընդգծելով ժողովուրդների պատմական, մշակութային, լեզվական և էթնիկական ընդհանրությունները։

«Մեզ միավորում են ընդհանուր պատմությունը, էթնիկական արմատները, լեզուն, գրականությունն ու հոգևոր արժեքները։ Սա մեծ հարստություն է, և հենց այդ ամուր հիմքի վրա են այսօր զարգանում մեր միջպետական հարաբերությունները»,- հայտարարել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը նաև ընդգծել է երկու երկրների միջև ձևավորված դաշինքի անխախտելիությունը։
«Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են։ Նրանք, ովքեր ցանկանում են խարխլել դրանք, երբեք չեն հասնի իրենց նպատակին, և նրանց երազանքներն այդպես էլ անկատար կմնան»,- հավելել է նա։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև