Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Տարածաշրջան
8 նոյեմբերի 2026 • 11:20

«Աղջիկներին զրկում են կրթությունից»․ Իրանը կոշտ ուղերձ է հղել Ադրբեջանին

Թեհրանը Բաքվին կոչ է արել դադարեցնել հիջաբ կրող աշակերտուհիների կրթության սահմանափակումը

«Աղջիկներին զրկում են կրթությունից»․ Իրանը կոշտ ուղերձ է հղել Ադրբեջանին

Իրանի խորհրդարանի կանանց և ընտանիքի հարցերով խմբակցության ղեկավար Զահրա Խոդադադին քննադատել է Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու հետ կապված սահմանափակումները՝ երկրի իշխանություններին կոչ անելով պայմաններ ստեղծել կրթությունից զրկված աղջիկների՝ ուսումնական հաստատություններ վերադառնալու համար, հայտնում է Mehr-ը։

Խոդադադին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է աջակցել հիջաբ կրելու պատճառով Ադրբեջանում կրթությունը շարունակելու հնարավորությունից զրկված աղջիկներին և անհրաժեշտության դեպքում կազմակերպել նրանց ուսումը Իրանում։

Նրա խոսքով՝ խորհրդարանի կանանց և ընտանիքի հարցերով խմբակցությունը պատրաստ է իր օրենսդրական լիազորությունների և մեխանիզմների շրջանակում քայլեր ձեռնարկել այս հարցի լուծման ուղղությամբ։

«Մենք ջանքեր ենք գործադրում պատասխանատու գերատեսչությունների հետ համագործակցությամբ պայմաններ ստեղծելու համար, որպեսզի այս աղջիկները կարողանան օգտվել կրթական հնարավորություններից՝ իրենց արժեքներին ու համոզմունքներին համապատասխանող անվտանգ միջավայրում»,- նշել է իրանցի պատգամավորը։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև