Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը հայտարարել է միջազգային մրցույթ
Ներկայում Վրաստանը և Հայաստան-Ադրբեջանը կապող մայրուղիները երկգոտի են և հիմնականում անցնում են բնակեցված տարածքներով։

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը հայտարարել է միջազգային մրցույթ՝ Վրաստան-Հայաստան և Վրաստան-Ադրբեջան մայրուղիները նոր, մեծացված թողունակությամբ չորս գոտի ունեցող ճանապարհով փոխարինելու համար: Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 250 միլիոն եվրո (754 միլիոն լարի) և ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) կողմից տրամադրված վարկով:
Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ճանապարհի այս հատվածի համար մրցույթը սկզբնապես հայտարարվել էր 2024 թվականի օգոստոսին, հաղթողը հայտարարվել էր, և շինարարությունը պետք է սկսվեր 2025 թվականին, սակայն մրցույթը պաշտոնապես դադարեցվել էր 2026 թվականի մարտին ՝ ցածր մրցակցության պատճառով։ Այս տարվա մարտին հայտարարվել էր 9 միլիոն եվրոյի մրցույթ ՝ ճանապարհաշինարարության վերահսկողության ծառայությունների համար։ Զուգահեռաբար, Վրաստանի կառավարությունը շարունակել է ճանապարհի կառուցման համար անհրաժեշտ հողերի գնման գործընթացը, որի համար այս տարի հայտարարվել են մի քանի լրացուցիչ օտարումներ։
Նոր մայրուղիները կսկսվեն Ռուսթավի քաղաքից և կկառուցվեն Ծիթելի Խիդիի և Սադախլոյի ուղղությամբ: Նախագծի համար հայտարարված մրցույթները նախատեսում են 61.3 կիլոմետր ընդհանուր երկարությամբ 4 գոտի ունեցող ճանապարհի կառուցում:
Ներկայում Վրաստանը և Հայաստան-Ադրբեջանը կապող մայրուղիները երկգոտի են և հիմնականում անցնում են բնակեցված տարածքներով։ Նոր մայրուղին պետք է մեծացնի երթևեկության թողունակությունը և շրջանցի խիտ բնակեցված տարածքները։
Նոր մրցույթի համաձայն՝ ընկերությունները պետք է իրենց առաջարկները ներկայացնեն պետությանը մինչև 2026 թվականի օգոստոսի 14-ը։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։