Վրաստանի ԱԳ նախարարը ՝ մեկնաբանել է Ալիևի և Իվանիշվիլիի հանդիպումը
Մակա Բոճորիշվիլին կարևորել է տարածաշրջանային համագործակցությունը և Վրաստանի առանցքային դերը տարանցիկ գործընթացներում։

Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին «Իմեդիս կվիրա» հաղորդման ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Ալիևի հանդիպմանը «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հետ, նշել է․
«Չեմ սկսի խոսել Բիձինա Իվանիշվիլիի դերի մասին վրացական քաղաքականության մեջ և այն քաղաքականության մեջ, որը երկրին խաղաղություն ապահովեց այս անհանգիստ ժամանակաշրջանում, որում մեզ վիճակված է ապրել և աշխատել։ Իհարկե, այս համատեքստում շատ կարևոր էր հենց պարոն Բիձինա Իվանիշվիլիի հետ նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Նախորդ տարի մենք բազմիցս եղել ենք Թուրքմենստանում, Ուզբեկստանում, Ղազախստանում, նաև պլանավորում ենք այցեր Տաջիկստան և Ղրղզստան, որպեսզի Կենտրոնական Ասիայի բոլոր հինգ երկրների հետ համագործակցությունն ինտենսիվ բնույթ կրի։ Բոլորովին վերջերս Ադրբեջանը ներգրավվեց այս ձևաչափում, և հնգյակի ձևաչափը վերածվեց վեց պետությունների համագործակցության ձևաչափի։ Սա մեզ համար հատկապես կարևոր է, քանի որ Ադրբեջանի դերը՝ որպես տարանցիկ գործառույթ իրականացնող երկիր, անհնար է պատկերացնել առանց Վրաստանի»։
Նա հավելել է նաև, որ Վրաստանի գործառույթն ու անհրաժեշտությունը ոչ ոք և ոչինչ չի կարող փոխարինել։
Նախարարը քննադատել է Եվրամիության այն մոտեցումը, երբ տարածաշրջանային կապուղիների քննարկումներից դուրս է մնում Վրաստանը՝ որպես առանցքային օղակ։ Բոճորիշվիլին ընդգծել է, որ Վրաստանի ելքը դեպի ծով և աշխարհագրական դիրքն անփոխարինելի են, իսկ Վրաստանի ռազմավարական նշանակությունը կասկածի տակ դնողները պարզապես պետք է «լավ նայեն քարտեզին», –նշել է Վրաստանի ԱԳ նախարարը։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։