Վրաստանը TRIPP երթուղին իր ճանապարհներին մրցակից չի համարում. Իրակլի Կոբախիձե
Նա ասել է, որ TRIPP երթուղին մրցակից է չէ այն պարզ պատճառով, որ Միջին միջանցքում բեռնաշրջանառությունն այնքան է աճել, որ դիվերսիֆիկացման օբյեկտիվ անհրաժեշտություն կա:

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը TRIPP երթուղին իր ճանապարհներին մրցակից չի համարում։
Նա ասել է, որ TRIPP երթուղին մրցակից է չէ այն պարզ պատճառով, որ Միջին միջանցքում բեռնաշրջանառությունն այնքան է աճել, որ դիվերսիֆիկացման օբյեկտիվ անհրաժեշտություն կա:
Նրա խոսքով՝ 2020 թվականից ի վեր Միջին միջանցքում բեռնաշրջանառությունն աճել է յոթ անգամ, ինչը պահանջում է նոր ենթակառուցվածքներ, և Վրաստանի կառավարությունն ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ։
«Մենք չենք կարծում, որ TRIPP երթուղին կամ որևէ այլ երթուղի կարող է որևէ էական խնդիր ստեղծել Վրաստանով անցնող ավանդական երթուղիների համար։ Այդ թվում՝ դա վերաբերում է Անակլիային։ Անակլիայի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է, և այդ հետաքրքրությունն ինքնին վկայում է այն մասին, որ Անակլիայի երթուղին և Վրաստանի երթուղին մրցակից չունեն»։
Կարդացեք նաև
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Իսրայելի դեսպանատունը գովեստի խոսքեր է հղել Ադրբեջանին՝ «քաջության ու վճռականության» համար
Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը X-ի իր պաշտոնական էջում շնորհավորական ուղերձ է հրապարակել՝ նոյեմբերի 8-ի կապակցությամբ՝ ընդգծելով «Ադրբեջանի ժողովրդի քաջությունն ու ազգային միասնությունը»։
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Ադրբեջանի պաշտպանության նախարար վարակվել է կորոնավիրուսով
Ալիևը Էրդողանին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին։
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Ալիևը՝ Էրդողանի հետ հանդիպմանը․ «Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են»
Ալիևը կրկին ընդգծել է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական միասնությունն ու եղբայրական կապերի անխախտելիությունը։