Չորեքշաբթի, հուլիսի 29
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Տարածաշրջան
9 հունիսի 2026 • 11:27

Վրաստանը կստանա ևս 500 միլիոն խորանարդ մետր գազ՝ Ադրբեջանի հետ կնքված լրացուցիչ գազային համաձայնագրի շրջանակներում

Երկիրը ստացավ իդեալական պայմաններ .Կոբախիձե

 Վրաստանը կստանա ևս 500 միլիոն խորանարդ մետր գազ՝ Ադրբեջանի հետ կնքված լրացուցիչ գազային համաձայնագրի շրջանակներում

Վրացական ԶԼՄ-ների տեղեկացմամբ Վրաստանի վարչապետ  Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը կստանա ևս 500 միլիոն խորանարդ մետր գազ՝ Ադրբեջանի հետ կնքված լրացուցիչ գազային համաձայնագրի շրջանակներում։

Հարցին, թե Վրաստանը որ խողովակաշարով է գազ ստանալու Ադրբեջանից, և արդյո՞ք հրաժարվելու է Հարավկովկասյան խողովակաշարում (ՀԿԽ) իր բաժնեմասից, որպեսզի ադրբեջանական կողմը կարողանա ավելի շատ գազ մատակարարել Եվրամիությանը, Վրաստանի վարչապետը պատասխանել է.«Շահ Դենիզի վերաբերյալ կարող եմ ձեզ մեկ բան ասել. երբ խոսքը գնում է գազի մատակարարման, ներմուծման և տարանցման մասին Ադրբեջանից, կան երեք հիմնական ուղղություններ: Կա Շահ Դենիզը, կա այս 20-ամյա պայմանագիրը, և կա երրորդ պայմանագիրը, որը Վրաստանը նույնպես շատ լավ պայմաններով ունի:

Ընդհանուր առմամբ, մեր պայմանագիրը վերաբերում էր բոլոր երեք ուղղություններին, և երկիրը ստացավ իդեալական պայմաններ »,- ասել է Կոբախիձեն:

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև