Վրաստանը Ադրբեջանի հետ մեկնարկում է բեռնափոխադրումների թվային թույլտվությունները
Էլեկտրոնային թույլտվությունների անցումը պետք է արագացնի տեղափոխումը և կնվազեցնի թղթաբանությունը։

Վրացական լրատվամիջոցները հայտնում են, ու Վրաստանը և Ադրբեջանը հաջողությամբ մեկնարկել են միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների թվային թույլտվությունների տրամադրման և փոխանակման ընթացակարգը։ Այս մասին հայտնել է Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության ցամաքային տրանսպորտի գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող վրացական փոխադրողները, ինչպես Թուրքիայի հետ, Ադրբեջանում նույնպես կօգտագործեն թույլտվությունների էլեկտրոնային ձևաչափը։ Նմանատիպ նորամուծություն մեկնարկել է Թուրքիայի հետ 2026 թվականի հուլիսի սկզբին։
Գործակալության տնօրեն Բակուր Միկաձեի խոսքով՝ թվային համակարգը զգալիորեն պարզեցնում է փոխադրումների հետ կապված վարչական ընթացակարգերը, ապահովում է տվյալների արագ և անվտանգ փոխանակում, նվազեցնում է տեխնիկական խոչընդոտները և թղթային փաստաթղթերի անհրաժեշտությունը, ինչպես նաև ստեղծում է ժամանակակից, թափանցիկ և արդյունավետ մեխանիզմներ՝ միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների կառավարման համար։ Նրա խոսքով՝ թույլտվությունների էլեկտրոնային տրամադրման և կառավարման գործընթացը զգալիորեն արագանում է և բարձրացնում է միջազգային տրանսպորտային գործողությունների արդյունավետությունը։
Թվային թույլտվությունների տրամադրման համակարգը հիմնված է երկկողմ համագործակցության վրա և նախատեսում է Վրաստանի և գործընկեր երկրի կողմից թույլտվությունների փոխանակման և կառավարման համար միասնական էլեկտրոնային համակարգի օգտագործում։ Վրաց-ադրբեջանական արդյունավետ բանակցությունների արդյունքում, մինչև 2026 թվականը արդեն փոխանակվել է յուրաքանչյուր տեսակի թույլտվության 1000 էլեկտրոնային ձև, իսկ թվային ձևաչափի լիարժեք անցումը նախատեսվում է 2027 թվականին։
Գործակալությունը նշել է, որ այս նորարարություններն ու հնարավորությունները կնպաստեն միջազգային ճանապարհային տրանսպորտի ոլորտի զարգացմանը, կպարզեցնեն տրանսպորտային գործողությունները և կամրապնդեն Վրաստանի դերը որպես տարածաշրջանային տարանցիկ հանգույց։
Կարդացեք նաև
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Իսրայելի դեսպանատունը գովեստի խոսքեր է հղել Ադրբեջանին՝ «քաջության ու վճռականության» համար
Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը X-ի իր պաշտոնական էջում շնորհավորական ուղերձ է հրապարակել՝ նոյեմբերի 8-ի կապակցությամբ՝ ընդգծելով «Ադրբեջանի ժողովրդի քաջությունն ու ազգային միասնությունը»։
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Ադրբեջանի պաշտպանության նախարար վարակվել է կորոնավիրուսով
Ալիևը Էրդողանին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին։
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Ալիևը՝ Էրդողանի հետ հանդիպմանը․ «Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են»
Ալիևը կրկին ընդգծել է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական միասնությունն ու եղբայրական կապերի անխախտելիությունը։