Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Բուլղարիան քննարկում են էլեկտրաէներգիայի համար տրանզիտային միջանցքի ստեղծումը
Վրաստանի փոխնախարարը կարծիք է հայտնել, որ նախագիծը Վրաստանին կապահովի Եվրոպայի հետ ուղիղ էներգետիկ կապ, որը երկիրը նախկինում չի ունեցել աշխարհագրական գործոնների պատճառով։

Վրաստանի էկոնոմիկայի փոխնախարար Ինգա Փխալաձեն հայտարարել է, որ բանակցություններ են ընթանում ցամաքային էլեկտրաէներգիայի տարանցիկ միջանցքի վերաբերյալ։ Այս մասին գրում են վրացական ԶԼՄ-ները։
Փոխնախարարն ասել է, որ նախաձեռնության մշակման գործում ներգրավված են Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի և Բուլղարիայի կառավարությունները։
«Վրաստանը ևս մեկ անգամ ընդգծում է իր շատ կարևոր դիրքը, որը մեր երկիրը դարձնում է Հարավային Կովկասի էներգետիկ հանգույց։ Սա երաշխավորում է, որ ցանկացած շահագրգիռ երկրից, առաջին հերթին՝ հարևան երկրներից, էլեկտրաէներգիան կարող է Եվրոպա մատակարարվել Վրաստանի միջոցով», - նշել է փոխնախարարը։
Փխալաձեն կարծում է, որ այս նախագիծը, նախևառաջ, Վրաստանին կապահովի Եվրոպայի հետ ուղիղ էներգետիկ կապ, որը երկիրը նախկինում չի ունեցել աշխարհագրական գործոնների պատճառով։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։