Վլադիկավկազում հրավառության նյութերի պահեստում պայթյունի հետևանքով 10 մարդ է տուժել
Վլադիկավկազում հրավառ նյութերի պահեստում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով տուժել է 10 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։

Վլադիկավկազում հրավառության նյութերի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է տաս մարդ, այս մասին տեղեկացնում է ռուսական լրատվական ՏԱՍՍ գործակալությունը։
Հյուսիսային Օսեթիայի ԱԻՆ-ի տվյալներով՝ պայթյունը, որին հաջորդել է հրդեհ, տեղի է ունեցել Պարտիզանյան նրբանցքում գտնվող պահեստային տարածքներում։ Դեպքի վայր են մեկնել Ռուսաստանի ԱԻՆ ուժերն ու երկրորդ բարձր աստիճանի բարդության միջոցները։
Քննչական կոմիտեի նախնական տվյալներով՝ տարածքում պահվել է հրավառ նյութ։
Տուժածների մեջ կա նաև երեխա, որի վիճակը գնահատվում է կայուն։
Դեռևս շարունակվում են հրդեհի մարումը և փլատակների մաքրման աշխատանքները,– տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։