«Վեոլիա ջուր» ընկերության ներուժն ամբողջ ծավալով չի օգտագործվել
Պետք է ապահովել Երևանի, Գյումրիի և Վանաձորի շուրջօրյա ջրամատակարարումը. Նիկոլ Փաշինյան

Դեռ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկա 5 տարիների ընթացքում ջրային խնդիրները լինելու են Հայաստանի կառավարության առաջնահերթություններից մեկը։
Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ վարչապետը կրկին խոսեց այս մասին: Անդրադարձավ հանրապետությունում հաճախակի դարձած ջրանջատումներին և «Վեոլիա ջուր» ընկերության հետ համագործակցության վերանայման հնարավորության վերաբերյալ հարցին։
«Մեր ենթակառուցվածքների մաշվածությանն ավելանում է նաև կլիմայի փոփոխությունը, և մենք այս ուղղությամբ պետք է ակտիվ աշխատանքներ իրականացնենք»,- ասել է վարչապետը։
Նա նշեց, որ իր գնահատմամբ «Վեոլիա ջուր» ընկերության ներուժն ամբողջ ծավալով չի օգտագործվել, և անհրաժեշտ է համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնել։ Խոսելով առաջնահերթությունների մասին, վարչապետն ասեց, որ առաջնահերթ պետք է ապահովել Երևանի, Գյումրիի և Վանաձորի շուրջօրյա ջրամատակարարումը:
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։