Վազգեն Թևանյանը հաղթանակ տարավ ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ
Հայաստանի ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը Տիրանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ՝ 65 կգ քաշային կարգում։

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը ևս մեկ մեդալ նվաճեց այս մասին տեղեկանում ենք Armsport-ից :
65 կգ քաշայինների պայքարում Վազգեն Թևանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում ուժերը չափեց Ադրբեջանի ներկայացուցիչ Ռաշիդ Բաբազադեի հետ և 7-0 հաշվով վստահ առավելության հասնելով՝ կանգնեց պատվո հարթակի երրորդ աստիճանին։
Մեր մարզիկը մրցաշարը սկսել էր հաղթանակներով:
Վազգեն Թևանյանը որակավորման փուլում 5-2 հաշվով առավելության էր հասել Ֆրանսիան ներկայացնող Խամզատ Արսամերզուևի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում 2-1 հաշվով պայքարից դուրս էր թողել բուլղարացի Շամիլ Մամեդովին:
Կիսաեզրափակիչի լարված գոտեմարտում նա 3-3 հաշվով ավարտեց պայքարը Ռուսաստանի ներկայացուցիչ Բաշիր Մագոմեդովի հետ և զիջեց մրցակցին միայն վերջին միավորը տանուլ տալու կանոնի հետևանքով՝ ստանալով բրոնզե մեդալի համար գոտեմարտելու իրավունք:
Կարդացեք նաև
Սպորտ12 սեպտեմբերի 2026
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա ֆուտբոլային հանդիպման տոմսերի վաճառքը
Տոմս գնելու համար հարկավոր է անցնել անձնագրային նույնականացում tickets.ffa.am կայքում:
Սպորտ31 օգոստոսի 2026
Մեսսին ավարտում է կարիերան Արգենտինայի հավաքականում
Նա Արգենտինայի հավաքականի հետ դարձել է ԱԱ-2022-ի չեմպիոն, երկու անգամ նվաճել Ամերիկայի գավաթը (2021, 2024), ինչպես նաև հաղթել Ֆինալիսիմայում (2022)։
Սպորտ31 օգոստոսի 2026
Poland Open մրցաշարում հայ ըմբիշները նվաճել են 2 մեդալ
Այս մասին հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից: