Վայոց ձորի մարզում բացահայտվել է բազալտի ապօրինի արդյունահանման դեպք
Նախնական տվյալներով՝ պետությանը պատճառվել է խոշոր չափերի վնաս։
Վայոց ձորի մարզում բացահայտվել է ապօրինի բազալտի արդյունահանման դեպք։ Ոստիկանության տվյալներով՝ առանց լիցենզիայի և համապատասխան թույլտվության արդյունահանված քարը տեղափոխվել է Վայքում գործող արտադրամաս և վաճառվել։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, նախնական տվյալներով՝ պետությանը պատճառվել է խոշոր չափերի վնաս։ Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Վայք քաղաքի 70-ամյա բնակիչը Մալիշկա գյուղի բնակիչ 49-ամյա տղամարդու աջակցությամբ, առանց լիցենզիայի և համապատասխան թույլտվության, կազմակերպել է ապօրինի արդյունահանում։ Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց։
Պարզվեց, որ Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանում են հրաբխային բազալտ, քարը տեղափոխում Վայքում գտնվող՝ 70-ամյա տղամարդուն պատկանող մշակման արտադրամաս և վաճառում։ Հունիսի 20-ին Եղեգնաձորի համայնքային ոստիկանները մեկնեցին բազալտի արդյունահանման տարածք, որտեղ ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին աջակցող 49-ամյա տղամարդուն ու ևս չորս հոգու։
Նրանց շահագործած ավտոկռունկն ու բազալտի հանքաքարով բարձած բեռնատարը տեղափոխվեցին պահպանվող հատուկ տարածք։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ նախնական տվյալների՝ պետությանը պատճառվել է խոշոր չափերի վնաս։ Հանգամանքները պարզվում են։
Կարդացեք նաև
29 հուլիսի 2026
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
Քաղաքացիներին անվտանգ մոտեցրել են ափ։
Հայաստան29 հուլիսի 2026
ՀՀ–ում 2 մարդ թրաֆիքինգի է ենթարկել անչափահասին և նրա հորը. ՔԿ
Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Հայաստան29 հուլիսի 2026
Հայաստանում դեռևս +40 աստիճան տաքություն չի կանխատեսվում. Սուրենյան
Առաջիկա 5 օրն ամենատաք գոտին կշարունակի մնալ Արարատյան դաշտը