Վարչապետի աշխատակազմի ծրագրերի կատարման մակարդակը կազմել է 96%․ Արայիկ Հարությունյան
ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացվել է 2025 թվականի պետական բյուջեի կատարման նախնական հաշվետվությունը։

ԱԺ պետական-իրավական հարցերի և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել է 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախնական քննարկումը, այս մասին հայտնում է Ազգային Ժողովի մամուլի ծառայությունը։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում ծախսերը կազմել են 22,5 մլրդ դրամ՝ ապահովելով ծրագրված ցուցանիշի 96 տոկոսը։ Նրա խոսքով՝ նախատեսված 57 միջոցառումներից իրականացվել է 55-ը, իսկ աշխատակազմում ավտոմեքենաների և հաստիքների թիվը չի ավելացել։
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը նշել է, որ նախագահի աշխատակազմի փաստացի ծախսը կազմել է 1,63 մլրդ դրամ, ինչը ճշտված պլանի 95 տոկոսն է։ Հաշվետու տարում իրականացվել է նախատեսված երեք միջոցառումը։
Կարդացեք նաև
29 հուլիսի 2026
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
Քաղաքացիներին անվտանգ մոտեցրել են ափ։
Հայաստան29 հուլիսի 2026
ՀՀ–ում 2 մարդ թրաֆիքինգի է ենթարկել անչափահասին և նրա հորը. ՔԿ
Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Հայաստան29 հուլիսի 2026
Հայաստանում դեռևս +40 աստիճան տաքություն չի կանխատեսվում. Սուրենյան
Առաջիկա 5 օրն ամենատաք գոտին կշարունակի մնալ Արարատյան դաշտը