Հայաստան
2 հոկտեմբերի 2026 • 10:08
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներդրողներին հրավիրում է ուսումնասիրել 13-ամյա Գևորգի ստարտափ նախագիծը
Դպրոցականը մշակել է էլեկտրոնային առևտրի նոր հարթակի գաղափար, որի կյանքի կոչման համար անհրաժեշտ են ֆինանսական ներդրումներ։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացրել է իրեն նամակ հղած 13-ամյա Գևորգի առաջարկած ստարտափ ծրագիրը:
Դպրոցականը մշակել է էլեկտրոնային առևտրի նոր հարթակի գաղափար, որի կյանքի կոչման համար անհրաժեշտ են ֆինանսական ներդրումներ։
Անդրադառնալով նախագծին՝ վարչապետը պարզաբանել է, որ պետությունն այս փուլում չի կարող ուղղակիորեն ֆինանսավորել նմանատիպ նախաձեռնությունները, քանի որ այն հանդիսանում է ստարտափ ծրագիր։ Այդ իսկ պատճառով, հրապարակված տեսանյութի միջոցով Նիկոլ Փաշինյանը հրավիրել է մասնավոր ներդրողների և գործարար ոլորտի ներկայացուցիչների ուշադրությունը՝ առաջարկելով հետաքրքրված անձանց ուսումնասիրել պատանու առաջարկն ու դիտարկել համագործակցության հնարավորությունները։
Գևորգի ներկայացրած առևտրային հարթակի մանրամասներին և նախագծի տեխնիկական նկարագրին հնարավոր է ծանոթանալ վարչապետի հրապարակած տեսանյութում։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: