Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի հետ
Վարչապետ Փաշինյանը կարևորել է երկխոսության շարունակականությունը և երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերը:

Կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետ: Տեղեկությունը տրամադրում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Վարչապետը ողջունել է պարոն Կուրտիի այցը Հայաստան, հիշեցրել, որ մինչ այս մի քանի անգամ հանդիպելու ու քննարկումներ ունենալու հնարավորություն են ունեցել: Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկխոսության շարունակականությունը և երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերը: Մասնավորապես, վարչապետն ընդգծել է զբոսաշրջության ոլորտում կապերը խորացնելուն միտված ծրագրերը:
Կոսովոյի գործող վարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար, ընդգծել, որ տպավորված են Երևանով և նրա պատմությամբ, արվեստով ու ավանդույթներով։ Այս առումով, Ալբին Կուրտին կիսվել է Սերգեյ Փարաջանովի թանգարան այցի իր տպավորություններով:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի, ինչպես նաև Հայաստան-Կոսովո համագործակցության հեռանկարների շուրջ:
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։