Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Վարչապետը հայտնել է իր երախտագիտությունը քննարկումը կազմակերպելու համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է «Հայաստանի գիտությունը համաշխարհային հետազոտական տարածքում. մրցունակություն, գիտական գերազանցություն և գիտական արդյունքի իրացում տնտեսության մեջ» խորագրով կլոր սեղան-քննարկմանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարությունից:
Նիկոլ Փաշինյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել քննարկումը կազմակերպելու համար։ Վարչապետն ընդգծել է նման քննարկումների կարևորությունը՝ գիտության ոլորտի զարգացմանը միտված Կառավարության հետագա քաղաքականությունների մշակման գործում։ «Կարծում եմ՝ ծրագրերի շուրջ քննարկումներ ունենալը, դրանք իրականացնելն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման են, որովհետև ոլորտի ընթացիկ վիճակի զարգացումների և պատկերացումների մասին պետք է լինի մտքերի պարբերական փոխանակություն», -ասել է վարչապետը՝ հավելելով, որ դա կնպաստի նաև այդ մտքերի հղկմանը։
Երկրի ղեկավարը նշել է՝ 2017 թվականի համեմատ 2025 թվականին արդեն արձանագրված արդյունքներով գիտության ֆինանսավորումն ավելացել է շուրջ 2,8 անգամ՝ 185 տոկոսով, գիտության ոլորտում աշխատավարձերի էական բարձրացում է տեղի ունեցել, ընդհուպ՝ մինչև 300 տոկոս։
Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Իհարկե, Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, և սա շատ կարևոր և առանցքային գործոն է, բայց մյուս կողմից Հայաստանի Հանրապետությունը պետք է սիրի իր քաղաքացուն՝ բոլոր մասնագիտությունների, այդ թվում՝ գիտական գործունեությամբ զբաղվող։ Եվ այն քաղաքականությունները, որոնք մենք վարում ենք, մեր սիրո արտահայտությունն է, Հայաստանի Հանրապետության սիրո արտահայտությունն է գիտությամբ զբաղվող բոլոր մարդկանց նկատմամբ»։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։