Վանաձորում ընտրակաշառքի գործով մի շարք անձինք ձերբակալվել են
Վանաձորում ընտրակաշառքի գործով մի շարք անձինք ձերբակալվել են․ քննությամբ տվյալներ են ստացվել ընտրողներին գումար առաջարկելու վերաբերյալ։

Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տվյալներ են ստացվել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Վանաձորի գրասենյակի պատասխանատուն և այլ անձինք Ազգային ժողովի ընտրություններին կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրողներին ընտրակաշառք են տվել, այս մասին հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Գործով իրականացված միջոցառումները կատարվել են Հակակոռուպցիոն կոմիտեի և ՆԳՆ քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների կողմից։
Դեպքի առթիվ ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և այլ վարութային գործողություններ։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։