Վահան Կոստանյանի հարցազրույցները Անթալիայի ֆորումում՝ տարածաշրջանային խաղաղության օրակարգի շուրջ
Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հարցազրույցներ է տվել թուրքական մի շարք լրատվամիջոցների։

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հարցազրույցներ է տվել մի շարք լրատվամիջոցների, այդ թվում՝ CNN Turk, Turkiye Gazetesi, HaberTurk և Turkish TV Net Yenisafak:, այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։
"Հարցազրույցների ընթացքում Վահան Կոստանյանը պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացներին, խաղաղության և փոխկապակցվածության ամրապնդման կարևորությանը:", - ասվում է հաղորդագրությունում։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։