Վահան Կոստանյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին
Վահան Կոստանյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին, որը կանցկացվի ապրիլի 17–19-ին Թուրքիայում։

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը կմասնակցի ապրիլի 17–19-ը Թուրքիայում կայանալիք Անթալիայի դիվանագիտական ֆորումի աշխատանքներին, այս մասին հայտնում է Մեդիամաքսը։
Այս մասին է վկայում համաժողովի կայքում զետեղված մասնակիցների ցանկը։
«2024 եւ 2025 թ-ի Անթալիայի դիվանագիտական ֆորումներին Հայաստանը ներկայացրել էր արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ 2025 թ-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի էր ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի եւ Սերդար Քըլըչի հանդիպումը, իսկ 2024-ին նրանք մասնակցել էին ֆորումի պանելային քննարկումներից մեկին: Հայաստանի ԱԳՆ-ն դեռեւս պաշտոնական հաղորդագրություն չի տարածել այս տարվա Անթալիայի ֆորումին մասնակցության վերաբերյալ», –ասվում է հաղորդագրությունում։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։