Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնին։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնին, այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո ծառայության պաշտոնական կայքը:
Ողջունելով հյուրին և շնորհավորելով նրան նշանակման կապակցությամբ՝ նախագահը բարձր է գնահատել Հայաստան–ՆԱՏՕ հարաբերությունների զարգացումը։
«Գոհունակությամբ եմ նշում, որ Հայաստանը և ՆԱՏՕ-ն իսկապես կարողացել են ստեղծել ամուր հիմք ավելի ամուր գործընկերության համար։ Մենք պահպանում ենք բավականին ակտիվ երկխոսություն և համագործակցություն ՆԱՏՕ-ի և դաշնակից երկրների հետ, և հուսով եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մենք առավել կընդլայնենք համատեղ նախաձեռնություններն ու ծրագրերը»,- նշել է Հանրապետության նախագահը։
Քևին Համիլթոնը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է համագործակցության խորացման կարևորությունը։
«Առավել ջանքեր եմ գործադրելու Հայաստան–ՆԱՏՕ համագործակցության զարգացման, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ»,- ասել է նա։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարբեր ձևաչափերում համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ ընդգծելով բարձր մակարդակի քաղաքական երկխոսության դրական ընթացքը։
Քննարկվել են նաև ժողովրդավարության, օրենքի գերակայության և կառավարման թափանցիկության ամրապնդման հարցերը՝ կարևորելով համատեղ ծրագրերի իրականացումը և լավագույն փորձի փոխանակումը։
Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ ՆԱՏՕ անդամ երկրների հետ Հայաստանի համագործակցությունը շարունակաբար ընդլայնվում է՝ ընդգրկելով ինչպես քաղաքական, այնպես էլ պաշտպանական և ռազմական ոլորտներ՝ նպաստելով երկրի զարգացմանն ու տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը։
Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական երկխոսությունը և զարգացնելու գործընկերությունը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։