Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ
Իր հերթին դեսպան Շիկոն բարձր է գնահատել առաքելության ընթացքում ՀՀ պետական մարմինների կողմից ցուցաբերված աջակցությունը՝ վստահություն հայտնելով, որ ձևավորված գործընկերային հիմքը կնպաստի երկու երկրների փոխգործակցության հետագա խորացմանը:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Հայաստանում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոյին: Այս մասին հայտնում եմ ՀՀ նախագահի աշխատակազմից։
Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում երկկողմ հարաբերությունների զարգացման ու համագործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերի համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ։
Իր հերթին դեսպան Շիկոն բարձր է գնահատել առաքելության ընթացքում ՀՀ պետական մարմինների կողմից ցուցաբերված աջակցությունը՝ վստահություն հայտնելով, որ ձևավորված գործընկերային հիմքը կնպաստի երկու երկրների փոխգործակցության հետագա խորացմանը:
Հանդիպման ընթացքում կողմերն առանձնակի շեշտել են տնտեսական կապերի, առևտրաշրջանառության և ներդրումային ծրագրերի ակտիվացման զգալի ներուժը։ Առանձնացվել են նաև կրթության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում ակադեմիական ու մշակութային փոխանակումների ընդլայնման հնարավորությունները։
Զրուցակիցները հատուկ արժևորել են հունգարական «Wizz Air» ավիաընկերության գործունեությունը Հայաստանում, որը նշանակալի դեր է խաղացել դեպի եվրոպական ուղղություններ օդային հաղորդակցության ընդլայնման, զբոսաշրջային հոսքերի աշխուժացման և գործարար կապերի զարգացման գործում։
Քաղաքական երկխոսության խորացման համատեքստում կարևորվել է նաև տարբեր մակարդակներով փոխայցելությունների ակտիվացումը։
Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանում երկարաժամկետ ու կայուն խաղաղության հաստատման, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման և հաղորդակցային ուղիների ապաշրջափակման գործընթացին:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև միջազգային հարթակներում, հատկապես՝ Եվրոպական միության շրջանակներում փոխգործակցության ակտիվացման, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և արդյունավետ կառավարման փորձի փոխանակման շուրջ։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: