Վաղը հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Սուրենյան
Սպասվում է քամու ուժգնացում, և վաղը, այսօրվա համեմատ, օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. Սուրենյանը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հաղորդել սպասվող եղանակի մասին:
«Այսօր մեր երկիրը գտնվում է հարավարևմտյան տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, երկրի ամբողջ տարածքում կդիտվի ջերմ և առանց տեղումների եղանակ, բայց վաղը ունենք Սև ծովի շրջաններից բավականին ակտիվ ցիկլոնի ներթափանցում, ինչի արդյունքում վաղը ողջ օրվա ընթացքում հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում կրկին կարկուտ կտեղա:
Սպասվում է քամու ուժգնացում, և վաղը, այսօրվա համեմատ, օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով»,- հայտնել է Սուրենյանը:
Կարդացեք նաև
29 հուլիսի 2026
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
Քաղաքացիներին անվտանգ մոտեցրել են ափ։
Հայաստան29 հուլիսի 2026
ՀՀ–ում 2 մարդ թրաֆիքինգի է ենթարկել անչափահասին և նրա հորը. ՔԿ
Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Հայաստան29 հուլիսի 2026
Հայաստանում դեռևս +40 աստիճան տաքություն չի կանխատեսվում. Սուրենյան
Առաջիկա 5 օրն ամենատաք գոտին կշարունակի մնալ Արարատյան դաշտը