UFC-ի նախագահ․ «Ինձ դուր է գալիս, թե ինչ է անում Արման Ծառուկյանը»
Հիշեցնենք՝ ավելի վաղ UFC-ի նախագահը հայտարարել էր՝ Արման Ծառուկյանը չեմպիոնական մենամարտ անցկացնելու հնարավորություն չի ստանում իր վարքագծի պատճառով:

UFC-ի նախագահ Դենա Ուայթը խոսել է թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի մասին։
«Ինձ դուր է գալիս, թե ինչ է անում Արման Ծառուկյանը։ Նա շարունակում է ակտիվ մնալ։ Նրա համագործակցությունը Նինա Դրամայի հետ ևս վնասակար չէ։ Տեսնենք, թե ինչ է սպասում Ծառուկյանին։ UFC-ի յուրաքանչյուր մրցաշարից հետո իրադարձությունների զարգացումը փոխվում է։ Արմանը պարզապես պետք է չլինի մոլագար, երբ գալիս է UFC»,- Էդին Ռոսի հետ հարցազրույցում ասել է Դենա Ուայթը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ UFC-ի նախագահը հայտարարել էր՝ Արման Ծառուկյանը չեմպիոնական մենամարտ անցկացնելու հնարավորություն չի ստանում իր վարքագծի պատճառով։ 29-ամյա հայ մարտիկը 2019 թվականից է հանդես գալիս UFC-ում, որի հովանու ներքո անցկացրել է 12 մենամարտ, տարել 10 հաղթանակ ու կրել 2 պարտություն։
Կարդացեք նաև
Սպորտ12 սեպտեմբերի 2026
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա ֆուտբոլային հանդիպման տոմսերի վաճառքը
Տոմս գնելու համար հարկավոր է անցնել անձնագրային նույնականացում tickets.ffa.am կայքում:
Սպորտ31 օգոստոսի 2026
Մեսսին ավարտում է կարիերան Արգենտինայի հավաքականում
Նա Արգենտինայի հավաքականի հետ դարձել է ԱԱ-2022-ի չեմպիոն, երկու անգամ նվաճել Ամերիկայի գավաթը (2021, 2024), ինչպես նաև հաղթել Ֆինալիսիմայում (2022)։
Սպորտ31 օգոստոսի 2026
Poland Open մրցաշարում հայ ըմբիշները նվաճել են 2 մեդալ
Այս մասին հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից: