Ծանրորդ Տաթև Հակոբյանը հայտարարեց մարզական կարիերան ավարտելու մասին
Հայ ծանրորդ Տաթև Հակոբյանը Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում հայտարարեց մարզական կարիերան ավարտելու մասին։ Նա շուրջ 15 տարի զբաղվել է սպորտով, եղել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականի անդամ, 2023 թ. Երևանում անցկացված Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր +86 կգ քաշային Տաթև Հակոբյանը վերջին մոտեցման ժամանակ հանեց մարզակոշիկները՝ հայտարարելով կարիերան ավարտելու մասին, այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը:
Մեկնաբանելով կարիերան ավարտելու որոշումը՝ Տաթև Հակոբյանը նշեց.
«Շուրջ 15 տարի է՝ սպորտում եմ: Այժմ, կարծում եմ, ճիշտ ժամանակն է այս էջը թերթելու: Նախորդ տարի ամուսնացել եմ ու ցանկանում եմ ավելի շատ ժամանակ տրամադրել ընտանիքիս: Այս տարիներն ինձ կոփեցին. կարելի է ասել՝ իմ բնավորությունը կերտվել է հենց ծանրամարտում: Ծանրամարտն ինձ տվել է հիշողություններ, զարգացրել իմ կամքի ուժը: Շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, որոնք այս տարիներին իմ կողքին են եղել: Ցավոք, չկարողացա ավարտել այնպես, ինչպես ցանկանում էի: Արդեն որոշել էի, որ ավարտելու եմ կարիերաս. կարծում եմ՝ այդ հուզմունքը փոքր-ինչ խանգարեց, քանի որ մարզումների ժամանակ ավելի շատ կիլոգրամներ էի բարձրացրել»:
Հիշեցնենք, որ Պոկում վարժությունում Հակոբյանը հաջող կատարեց երկու մոտեցում՝ գլխավերևում պահելով նախ 102 կգ կշռող ծանրաձողը, ապա՝ 106 կգ-ն: Այս վարժությունում նա 9-րդն էր: Հրում վարժությունում Տաթևը միայն մեկ մոտեցում կատարեց՝ բարձրացնելով 125 կգ-ն: Երկամարտի 231 կգ արդյունքով հայ մարզուհին 12-րդն էր:
Տաթև Հակոբյանն անդրադառնալով հետագա ծրագրերին նշել է, որ մտադիր է մնալ սպորտում:
Կարդացեք նաև
Սպորտ29 մայիսի 2026
Հայ շախմատիստուհիների արդյունքները՝ Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
Չորրորդ խաղափուլում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը հաղթանակ է տարել մրցաշարի ամենաբարձր վարկանիշն ունեցող հույն միջազգային վարպետ Ստավրուլա Ցոլակիդուի նկատմամբ և այժմ ունի 3 միավոր:
Սպորտ29 մայիսի 2026
Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականը 5 մեդալ է նվաճել Վրաստանում կայացած միջազգային մրցաշարում
Լուիզա Գրիգորյանը և Լիլիթ Միքայելյանը նվաճել են արծաթե մեդալ, իսկ Անի Մուրադյանը դարձել է բրոնզե մեդալակիր։
Սպորտ27 մայիսի 2026
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները կանանց անհատական ԵԱ-ում
Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Այն բաղկացած է 11 տուրից և կեզրափակվի հունիսի 6-ին: