Տուապսեում ԱԹՍ–ների հարձակման հետևանքով զոհվել են երկու անչափահասներ։
Տուապսեում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել են երկու անչափահասներ, ևս երկու չափահասներ վիրավորվել են, հայտնում են ռուսական աղբյուրները։

Այսօր առավոտյան Ռուսական Սևծովյան Տուապսե նավահանգստի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել են եկու անչափահաս երեխաներ, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Նախնական տվյալներով՝ ևս երկու չափահասներ վիրավորվել են, հայտնել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը։
«Տուապսեում բնակելի տների վրա իրականացված ահաբեկչական անօդաչու սարքերի հարձակումը խլել է երկու անչափահասների՝ 5 և 14 տարեկան երեխաների կյանքը։ Խորին ցավակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին։ Հանձնարարել եմ համայնքի ղեկավար Սերգեյ Բոյկոյին ցուցաբերել անհրաժեշտ ողջ օգնությունը ընտանիքներին։ Նախնական տեղեկություններով՝ ևս երկու չափահասներ վիրավորվել են, նրանց ցուցաբերվում է բժշկական օգնություն»,— գրել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետը Max հարթակի իր ալիքում։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։