Տիգրան Ավինյանը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին
Անվտանգ, լուսավոր ու հարմարավետ պայմաններ են ստեղծվել ավելի քան 250 երեխայի համար:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին։
Քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ 1980-ական թվականներին հիմնադրված մանկապարտեզն առաջին անգամ է հիմնանորոգվել։ Այստեղ 7-ի փոխարեն ձևավորվել է 10 խումբ:
Անվտանգ, լուսավոր ու հարմարավետ պայմաններ են ստեղծվել ավելի քան 250 երեխայի համար:
Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համագործակցությամբ հ. 77 մանկապարտեզում գործարկվել է «Վաղ մանկության երկրորդ տարիքային խումբ»՝ անհրաժեշտ կահավորանքով:
Հաստատությունը լիովին համալրված է նոր գույքով և դիդակտիկ պարագաներով:Քաղաքապետը հանձնարարել է աշխատանքներ տանել ոռոգման համակարգի անցկացման ուղղությամբ և բակային հատվածը կանաչապատել։
Կարդացեք նաև
29 հուլիսի 2026
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
Քաղաքացիներին անվտանգ մոտեցրել են ափ։
Հայաստան29 հուլիսի 2026
ՀՀ–ում 2 մարդ թրաֆիքինգի է ենթարկել անչափահասին և նրա հորը. ՔԿ
Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Հայաստան29 հուլիսի 2026
Հայաստանում դեռևս +40 աստիճան տաքություն չի կանխատեսվում. Սուրենյան
Առաջիկա 5 օրն ամենատաք գոտին կշարունակի մնալ Արարատյան դաշտը