Տիգրան Ավինյանը՝ խցանումների, վերելակների, Նուբարաշենի աղբավայրի մասին
«Մենք նախորդ տարի արդեն իսկ 2560 վերելակ տարվա վերջին փոխարինած ենք եղել, և մեզ մնացել է փոխարինելու 1822-ը: Միայն նախորդ տարի 503 վերելակ է փոխվել Երևան քաղաքում»,- նշել է նա:

2025 թվականի վերջի դրությամբ Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքում բազմաբնակարան շենքերի 60 տոկոսի վերելակներն արդեն իսկ փոխարինել է: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2025 թվականի պետբյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Մենք նախորդ տարի արդեն իսկ 2560 վերելակ տարվա վերջին փոխարինած ենք եղել, և մեզ մնացել է փոխարինելու 1822-ը: Միայն նախորդ տարի 503 վերելակ է փոխվել Երևան քաղաքում»,- նշել է նա:
Անդրադառնալով Նուբարաշենի աղբավայրին՝ Ավինյանը ընդգծել է՝ այնտեղ նոր իրավիճակ է ստեղծվել: Համապատասխան տեխնիկայի և մարդուժի և վերահսկողական մեխանիզմներ են ներդրվել, արգելափակոցներ ու տեսախցիկներ են դրվել ամբողջ տարածքով, և բոլոր ավտոմեքենաների մուտքն արձանագրվում է. «Բռնկումների ընդհանուր վտանգն էականորեն նվազել է, որովհետև արագ արձագանքման խմբեր ունենք այնտեղ»:
Կարդացեք նաև
29 հուլիսի 2026
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
Քաղաքացիներին անվտանգ մոտեցրել են ափ։
Հայաստան29 հուլիսի 2026
ՀՀ–ում 2 մարդ թրաֆիքինգի է ենթարկել անչափահասին և նրա հորը. ՔԿ
Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Հայաստան29 հուլիսի 2026
Հայաստանում դեռևս +40 աստիճան տաքություն չի կանխատեսվում. Սուրենյան
Առաջիկա 5 օրն ամենատաք գոտին կշարունակի մնալ Արարատյան դաշտը