Հայաստան
30 ապրիլի 2026 • 12:18
Տեղի է ունեցել հանդիպում Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչների հետ
ՔննարկՎել Է Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցման ծրագրի առաջընթացը:

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի է ունեցել հանդիպում Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկանում ենք հենց « Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
Հիշեցնենք, որ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվում է Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհահատվածի կառուցումը։ Նույն աղբյուրների ֆինանսավորմամբ կառուցվելու են նաև Քաջարանի թունելն ու թունելին մոտեցնող ճանապարհները։
Հանդիպման մասնակիցները քննարկել են Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցման ծրագրի առաջընթացը, տեխնիկական խնդիրներ, ինչպես նաև Քաջարանի թունելի կառուցման մրցութային գործընթացների հետ կապված հարցեր։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։