Tasnim. Հայաստանը ձևավորել է ԱԹՍ-ների առանձին զորատեսակ և ռազմարդյունաբերության մեջ ներդրել 450 մլն դոլար
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ վերջին տարիներին բյուրոկրատիայի կրճատումը և պետության կողմից տեղական ռազմարդյունաբերության մեջ կատարված շուրջ 450 միլիոն դոլարի ներդրումները հանգեցրել են բանակում «ԱԹՍ ուժերի»՝ որպես առանձին զորատեսակի ձևավորմանը։

Իրանական «Tasnim» (ԻՀՊ–ին փոխկապակցված ԶԼՄ) լրատվական գործակալությունն անդրադարձել է Հայաստանի ռազմական անօդաչու ավիացիայի զարգացմանը՝ արձանագրելով ոլորտում գրանցված կտրուկ փոփոխությունները։
Հոդվածում նշվում է, որ եթե 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Երևանը չուներ ԱԹՍ-ների արդյունավետ ուժ և ծանր կորուստներ կրեց իսրայելական ու թուրքական անօդաչուների պատճառով, ապա 2026 թվականին պատկերն արմատապես փոխվել է։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ վերջին տարիներին բյուրոկրատիայի կրճատումը և պետության կողմից տեղական ռազմարդյունաբերության մեջ կատարված շուրջ 450 միլիոն դոլարի ներդրումները հանգեցրել են բանակում «ԱԹՍ ուժերի»՝ որպես առանձին զորատեսակի ձևավորմանը։
Իրանական գործակալությունն ընդգծել է նաև, որ մայիսի 28-ի զինվորական շքերթի ժամանակ ի ցույց են դրվել ինչպես հայրենական արտադրության ԱԹՍ-ները, այնպես էլ արտերկրից ձեռք բերված ռազմական գնումները։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։