Տաջիկ մարզիկը հաղթանակից հետո ռինգ է դուրս եկել եռագույնով և հայ զինվորի համազգեստով
Նրա մանկության ընկերը՝ Հրաչը, զոհվել է 2021թվականին։

Խառը ոճի մարզիկ Սուլեյման Մահմադովը, որն ազգությամբ տաջիկ է, Երևանում հաղթանակից հետո ռինգ է դուրս եկել հայ զինվորի համազգեստով և հայկական դրոշով։
Նրա մանկության ընկերը՝ Հրաչը, զոհվել է 2021թվականին։ Սուլեյման Մահմադովը հաճախ է իր հարցազրույցներում խոսում այդ մասին և նշում, թե միաժամանակ նաև Հայաստանն է ներկայացնում։ Ասում է՝ այնքան է սիրել մեր երկիրը, այնքան շատ հայ ընկերներ ունի, որ չի բացառում՝ մի օր Հայաստան կտեղափոխվի։
Կարդացեք նաև
Սպորտ12 սեպտեմբերի 2026
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա ֆուտբոլային հանդիպման տոմսերի վաճառքը
Տոմս գնելու համար հարկավոր է անցնել անձնագրային նույնականացում tickets.ffa.am կայքում:
Սպորտ31 օգոստոսի 2026
Մեսսին ավարտում է կարիերան Արգենտինայի հավաքականում
Նա Արգենտինայի հավաքականի հետ դարձել է ԱԱ-2022-ի չեմպիոն, երկու անգամ նվաճել Ամերիկայի գավաթը (2021, 2024), ինչպես նաև հաղթել Ֆինալիսիմայում (2022)։
Սպորտ31 օգոստոսի 2026
Poland Open մրցաշարում հայ ըմբիշները նվաճել են 2 մեդալ
Այս մասին հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից: