Թրամփը հայտարարել է Իրանի դեմ նոր հարվածների և էներգետիկ շուկաների վերահսկողության մտադրության մասին
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստվում է Իրանի դեմ նոր հարվածներ հասցնել՝ պնդելով, որ երկրի ռազմական և պաշտպանական կարողությունների մեծ մասն արդեն ոչնչացված է։ Նա նաև նշել է, որ Վաշինգտոնը մտադիր է վերահսկողություն հաստատել Իրանի նավթագազային կարևոր ենթակառուցվածքների նկատմամբ, այդ թվում՝ Խարգ կղզում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է «շատ հզոր հարվածներ» հասցնել Իրանին՝ պնդելով, որ երկրի ռազմական և պաշտպանական ներուժի մեծ մասն արդեն ոչնչացված է, նա գրել է իր truthsocial-ի կայքում։
Թրամփը նաև հայտարարել է, որ ապագայում ԱՄՆ-ը մտադիր է վերահսկողության տակ վերցնել Խարգ կղզին և իրանական նավթագազային ենթակառուցվածքների այլ կարևոր օբյեկտներ՝ նպատակ ունենալով «լիակատար վերահսկողություն» հաստատել Իրանի նավթի և գազի շուկաների նկատմամբ։
Նրա հայտարարությունը հնչել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության հերթական սրման ֆոնին և կարող է ազդել տարածաշրջանային անվտանգության ու էներգետիկ շուկաների վրա
Կարդացեք նաև
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Իսրայելի դեսպանատունը գովեստի խոսքեր է հղել Ադրբեջանին՝ «քաջության ու վճռականության» համար
Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը X-ի իր պաշտոնական էջում շնորհավորական ուղերձ է հրապարակել՝ նոյեմբերի 8-ի կապակցությամբ՝ ընդգծելով «Ադրբեջանի ժողովրդի քաջությունն ու ազգային միասնությունը»։
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Ադրբեջանի պաշտպանության նախարար վարակվել է կորոնավիրուսով
Ալիևը Էրդողանին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին։
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Ալիևը՝ Էրդողանի հետ հանդիպմանը․ «Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են»
Ալիևը կրկին ընդգծել է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական միասնությունն ու եղբայրական կապերի անխախտելիությունը։