Թրամփը գրառում է կատարել Իրանի շուրջ տարածվող որոշ կեղծ փաստաթղթերի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ–ն իր truthsocial-ում հայտարարեց, որ Իրանի բանակցությունների շուրջ տարածվող որոշ համաձայնագրեր ու նամակները կեղծ են

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր կրկին անդրադառնալով ԱՄՆ–ի և Իրանի միջև բանակցությունների շուրջ տեղեկատվական աղմուկներին, գրառում է կատարել իր Truth Social- էջում։
"Բազմաթիվ համաձայնագրեր, ցուցակներ և նամակներ տարածվում են մարդկանց կողմից, որոնք բացարձակապես որևէ առնչություն չունեն ԱՄՆ-ի և Իրանի միջև ընթացող բանակցություններին։ Շատ դեպքերում դրանք պարզապես խաբեբաներ են, շառլատաններ և որոշ դեպքերում՝ ավելի վատը։ Դրանք արագ կբացահայտվեն մեր դաշնային հետաքննության ավարտից հետո։
Կա միայն մեկ կարևոր «ԿԵՏԵՐԻ» փաթեթ, որը ընդունելի է ԱՄՆ-ի համար, և մենք դրանք կքննարկենք փակ դռների հետևում այս բանակցությունների ընթացքում։ Հենց այս "ԿԵՏԵՐՆ" էլ հիմք են հանդիսացել հրադադարի համաձայնագրի համար։ Սա ողջամիտ բան է և կարող է հեշտությամբ չեղարկվել։
Սա շատ նման է CNN-ի անցած գիշերվա կեղծ լուրերին, որտեղ վերնագրում նշվում էր «աղբյուր», որը չուներ ոչ լիազորություն, ոչ էլ իրավունք՝ գրելու մի նամակ, որը ներկայացվում էր որպես հեղինակավոր։"– գրել է Թրամփը։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։