Թուրքիայում վերանորոգում են Հայաստանի հետ սահմանամերձ երկաթուղային գիծը. Աքյաքայի շրջանապետն այցելել է շինհրապարակ
Շինհրապարակում տեխնիկական խմբերը շրջանապետին մանրամասն տեղեկություններ են փոխանցել ընթացիկ վիճակի, իրականացվող տեխնիկական գործընթացների և նախատեսված ժամանակացույցի վերաբերյալ:

Թուրքիայի Աքյաքա (Akyaka) շրջանի ղեկավար Ի․ Դեմիրթաշն այցելել է Հայաստանի հետ սահմանամերձ գոտի, որտեղ տեղում ծանոթացել և հետևել է երկաթուղու վերանորոգման և արդիականացման աշխատանքների ընթացքին: Այս մասին հայտնում են թուրքայկան ԶԼՄ–ները։
Շինհրապարակում տեխնիկական խմբերը շրջանապետին մանրամասն տեղեկություններ են փոխանցել ընթացիկ վիճակի, իրականացվող տեխնիկական գործընթացների և նախատեսված ժամանակացույցի վերաբերյալ:
Այցի ընթացքում տեղում գնահատվել են երկաթուղային գիծն ավելի անվտանգ դարձնելուն ուղղված աշխատանքները, մասնավորապես՝
-
Ռելսերի թարմացումը,
-
Ենթակառուցվածքների ամրապնդումը,
-
Ընթացիկ սպասարկման և վերանորոգման տեխնիկական փուլերը:
Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Հայաստանի սահմանի երկայնքով անցնող այս ռազմավարական երկաթգծի արդիականացումը նպատակ ունի բարձրացնել տրանսպորտային անվտանգությունը, բարելավել ենթակառուցվածքների թողունակությունը և ապագայում զգալի ներդրում ունենալ երկաթուղային տրանսպորտի ոլորտում։
Այցելությունն ավարտվել է շինհրապարակում տեխնիկական մասնագետների հետ կայացած ամփոփիչ քննարկմամբ: Ընդգծվել է, որ վերանորոգման ավարտից հետո գիծը կդառնա առավել անվտանգ, արդյունավետ և պատրաստ՝ առաջիկա տարիներին անխափան ծառայելու համար։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։